Երևանի շտապ բուժօգնության ծառայության պետական ֆինանսավորումը կավելանա. Ավինյան

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի հրավիրած միջգերատեսչական խորհրդակցության արդյունքում որոշվել է ավելացնել պետության կողմից Երևանի շտապ բուժօգնության ծառայության ֆինանսավորումը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

Քաղաքապետը նշել է, որ որոշման արդյունքում ստեղծվել է շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձերի բարձրացման հնարավորություն, ինչը կիրականացվի 2026 թվականի առաջին կիսամյակում։

 

Հայերեն Español