Եվրոպա

Իսպանիան չի բացառել իր մասնակցությունը Գրենլանդիայում եվրոպական զինվորական առաքելությանը

1 րոպեի ընթերցում

Իսպանիան չի բացառել իր մասնակցությունը Գրենլանդիայում եվրոպական զինվորական առաքելությանը

Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը չի բացառել, որ թագավորությունը կարող է մասնակցել Գրենլանդիայում եվրոպական զինվորական առաքելությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերն է մեջբերել EFE գործակալությունը:

«Գրենլանդիայում հսկողության ուժեղացումն, օրինակ, կարող է լինել տարբերակներից (մեկը), բայց տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձություններն օրվա ընթացքում։ Ես կարծում եմ, որ պետք չէ արագացնել իրադարձությունները», - ասել է նա։  

Ինչպես ավելի վաղ հաղորդել է Bild թերթը, եվրոպական երկրներից առաջին զինվորականները ժամանել են Գրենլանդիա կղզին Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին։ Թերթը պնդում է, որ առաջին զինվորականների մեկնումը կղզի տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հունվարի 14-ին ձախողվել են ԱՄՆ-ի հետ Դանիայի և Գրենլանդիայի ներկայացուցիչների  բանակցությունները։

Հունվարի 14-ին Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նախկինի նման տրամադրված է վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ՝ չնայած Դանիայի առարկություններին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում