Իրանի հայ համայնքի հետ անմիջական կապ չունենք, հայերի շրջանում կան զոհեր. Զարեհ Սինանյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ անմիջական կապ չունի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Մենք Իրանում հայ համայնքի մասին տեղեկություններ ստանում ենք Իրանից Հայաստան եկող մարդկանց շնորհիվ։ Անմիջական կապ չունենք։ Ինտերնետն ու կապի միջոցներն այնտեղ անջատված են, երեկվա տվյալներով նույնիսկ մեր դեսպանատան հետ կապ չունեինք»,- նշել է Սինանյանը։

Անդրադառնալով Իրանից հայերին Հայաստան տեղափոխելու շուրջ հնարավոր քայլերի մասին՝Զարեհ Սինանյանն ասաց. «Գիտեք, այդ հարցերն այսպես վակուումի մեջ անհնար է քննարկել։ Պետք է տեղում հասկանանք, գոնե մինիմալ տեղեկություն ունենանք, թե ինչ է կատարվում»։

Հարցին, թե Իրանից դեպի Հայաստան հոսք կա՞, Զարեհ Սինանյանը պատասխանեց, որ մեծ հոսք չկա։

Անդրադառնալով Իրանում տեղի ունեցող ցույցերի ընթացքում հայերի զոհվելու մասին լուրերին՝ Սինանյանն ասաց. «Մեկ զոհը հաստատված է, կարծեմ, երկրորդն էլ է հաստատված։ Տարբեր թվեր են ասում, բայց ես հաստատված գիտեմ երկու զոհի մասին։ Գիտենք, որ զոհեր կան, բայց կոնկրետություն չկա»։

Իրանում ընթացող հակակառավարական բողոքի ցույցերի ֆոնին Իրանի իշխանությունները հունվարի 9-ից անջատել են ինտերնետն ու հեռախոսակապը։ Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը:

«Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը» հայտնել է, որ երկրում ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 2571-ի։ Նշվում է, որ նրանցից 2403-ը ցուցարարներ են, 147-ը՝ անվտանգության ուժերի անդամներ։ Հաղորդվում է նաև 18 100 մարդու ձերբակալության մասին։ Իրանի իշխանություններն էլ իրենց հերթին հայտնել են մի քանի հարյուրի հասնող զոհերի մասին։

Հայերեն العربية English Español فارسی Français Русский Türkçe 中文

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան