Իրան

Մեծ Բրիտանիան ժամանակավոր փակել է դեսպանությունը Իրանում

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան ժամանակավոր փակել է դեսպանությունը Իրանում

Մեծ Բրիտանիան տարհանել է Իրանում իր դեսպանատունը՝  ԱՄՆ-ի կողմից հարված ձեռնարկելու մտավախությունների պատճառով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Telegraph պարբերականը։

Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը և հյուպատոսական բոլոր աշխատակիցներն անվտանգության իրավիճակի գնահատումից հետո հունվարի 14-ին լքել են դեսպանատունը։

Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Թեհրանում դեսպանատան փակումը ժամանակավոր է անվանել։

Բրիտանական զորքերը, ամերիկյան զորքերի հետ միասին, դուրս են բերվել Կատարի ամերիկյան ալ-Ուդեյդ ավիաբազայից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում