Միացյալ Նահանգներ

Կոլումբիայի նախագահը հայտնել է փետրվարին Թրամփի հետ հանդիպման մասին

1 րոպեի ընթերցում

Կոլումբիայի նախագահը հայտնել է փետրվարին Թրամփի հետ հանդիպման մասին

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտնել է, որ իր հանդիպումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կկայանա փետրվարի 3-ին։

«Տեսնենք, թե ինչպիսին կլինեն այդ հանդիպման արդյունքները, քանի որ այն ունի վճռորոշ նշանակություն», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Պետրոն Կոլումբիայի կառավարության նիստի ընթացքում, որը հեռարձակվել է YouTube-ով։

Նախագահի խոսքով՝ իր գլխավոր նպատակը մնում է սոցիալական և տնտեսական կայունության ապահովումը երկրում։ Նա ընդգծել է, որ իշխանությունները ձգտում են պահպանել հասարակական անդորրը և թույլ չտալ, որ Թրամփի հռետորաբանությունը բացասական հետևանքներ ունենա երկրի բնակչության համար։

Դոնալդ Թրամփն ավելի վաղ Կոլումբիայի նախագահին մեղադրել է թմրանյութերի արտադրությունը խրախուսելու մեջ։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող է ուժային միջոցներ ձեռնարկել Կոլումբիայի դեմ, եթե այդ երկրի իշխանությունները չակտիվացնեն պայքարը թմրամաքսանենգության դեմ ։

Իր հերթին, Պետրոն հայտարարել է, որ Թրամփը պետք է իրեն մեդալներով պարգևատրի ԱՄՆ կոկաինի արտահանման դեմ ուժեղացված պայքարի համար, այլ ոչ թե սպառնա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում