Ռուսաստանը երկրից վտարում է որպես դիվանագետ ներկայացած բրիտանական հետախուզության աշխատակցին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) բացահայտել է բրիտանական հետախուզության չգրանցված աշխատակցի, որը գաղտնի աշխատել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնից հայտնել են, որ նրա հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել, և նա երկու շաբաթվա ընթացքում պետք է լքի Ռուսաստանը ։

Մասնավորապես, ծառայությունը պարզել է, որ Գարեթ Սամուել Դեյվիսը, ծնված 1980 թվականի օգոստոսի 8-ին, Ռուսաստան է ուղարկվել Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան վարչական և տնտեսական բաժնի երկրորդ քարտուղարի պաշտոնի քողի ներքո, մինչդեռ եղել է բրիտանական հետախուզության աշխատակից։

«Այս հիմքով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, համագործակցելով համապատասխան գերատեսչությունների հետ, որոշել է չեղյալ համարել Գարեթ Սամուել Դեյվիսի հավատարմագրումը։ Բրիտանացուն հանձնարարվել է լքել Ռուսաստանը երկու շաբաթվա ընթացքում», - ասվում է հայտարարության մեջ։

Կատարվածի առնչությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խիստ բողոք է ներկայացրել Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ նշելով, որ իրենք չեն հանդուրժի բրիտանական հետախուզության չգրանցված աշխատակիցների գործունեությունը երկրի տարածքում։

Հայերեն Русский

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ