Իրան

ՄԱԿ-ն Իրանի հարցով Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ն Իրանի հարցով Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի խնդրանքով հունվարի 15-ին նիստ կանցկացնի Իրանում վերջին օրերի իրադրության վերաբերյալ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է համաշխարհային կազմակերպությունում  Սոմալիի մշտական ​​​​ներկայացուցչությունը, որը հունվարին նախագահում է Անվտանգության խորհրդում։

«Նախագահությունն ԱՄՆ-ի խնդրանքով մտադիր է Իրանի իրադրության վերաբերյալ ճեպազրույց նշանակել հինգշաբթի օրը՝ 2026 թվականի հունվարի 15-ին, ժամը 15:00-ին (խմբ․-Երևանի ժամանակով 24:00-ին», - լրագրողներին տեղեկացրել է  Սոմալիի մշտական ​​​​ներկայացուցչության մամուլի ծառայությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում