Իտալիան իր քաղաքացիներին կոչ է անում լքել Իրանի տարածքը

1 րոպեի ընթերցում

Իտալիան կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանի տարածքն այդ երկրում անվտանգային իրավիճակով պայմանավորված։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարություն է տարածել Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը։

Հայտարարության մեջ նշվել է, որ Իրանում այս պահին գտնվում են մոտ 600 իտալացիներ, մեծ մասը՝ մայրաքաղաք Թեհրանում։

«Տարածաշրջանում Իտալիայի զինված ուժերի ավելի քան 900 անդամ կա, այդ թվում՝ մոտ 500 զինծառայող Իրաքում և 400-ը՝ Քուվեյթում, որտեղ ձեռնարկվում են նախազգուշական միջոցառումներ զինծառայողներին պաշտպանելու համար», - Reuters-ի փոխանցմամբ, հայտնել է Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը։

Արտգործնախարար Անտոնիո Տայանին հունվարի 14-ին հանդիպել է իտալացի մի խումբ դեսպանների, պաշտպանության նախարարության և հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հետ։

«Այս համատեքստում վերահաստատվել է Իտալիայի դիրքորոշումը՝ վճռականորեն դատապարտելու ցույցերի բռնի ճնշումները և մարդու իրավունքների լուրջ խախտումները», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Հայերեն Français Русский

ՆԳ փոխնախարարի մասնակցությամբ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման հարցեր

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն գարնանը

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումից հետո

Նոյեմբերի 27-ի միջոցառումների անոնս