Եվրոպա

ՆԱՏՕ-ն պետք է առաջնորդի Գրենլանդիայի միացումն ԱՄՆ-ին. Թրամփ

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն պետք է առաջնորդի Գրենլանդիայի միացումն ԱՄՆ-ին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է գլխավորի Միացյալ Նահանգներին Գրենլանդիայի միացման գործընթացը։ Նա նաև պնդել է, որ Գրենլանդիայի միացումից պակաս ոչնչի ԱՄՆ-ն համաձայն չէ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

«Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության նպատակով։ Դա կենսական նշանակություն ունի մեր «Ոսկե գմբեթի» համար, որի վրա մենք աշխատում ենք։ ՆԱՏՕ-ն պետք է ստանձնի առաջնորդությունը, որ մենք այն ձեռք բերենք», - գրել է նա։

Թրամփը կրկնել է ավելի վաղ արված հայտարարությունը, որ եթե Միացյալ Նահանգները չանի դա, ապա դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը, ինչը նա չի կարող թույլ տալ։

«Ռազմական առումով, առանց Միացյալ Նահանգների հսկայական ուժի, որի մեծ մասը ես կառուցել եմ իմ առաջին պաշտոնավարման ժամկետի ընթացքում և այժմ բարձրացնում եմ նոր և նույնիսկ ավելի բարձր մակարդակի, ՆԱՏՕ-ն ոչ մի պարագայում չէր լինի արդյունավետ ուժ կամ զսպող ուժ։ Նրանք դա գիտեն, և ես՝ նույնպես։ ՆԱՏՕ-ն շատ ավելի հզոր և արդյունավետ կդառնա, եթե Գրենլանդիան գտնվի Միացյալ Նահանգների ձեռքում։ Դրանից պակաս ցանկացած բան անընդունելի է», - նշվում է գրառման մեջ։

Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին։ Նույնիսկ իր պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում նա առաջարկել էր գնել Գրենլանդիան, իսկ 2025 թվականի մարտին վստահություն էր հայտնել, որ այն կարող է անցնել ԱՄՆ-ի վերահսկողության տակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում