Եվրոպա

Դանիան կուժեղացնի ռազմական ներկայությունը Գրենլանդիայում ԱՄՆ քննադատությունից հետո

2 րոպեի ընթերցում

Դանիան կուժեղացնի ռազմական ներկայությունը Գրենլանդիայում ԱՄՆ քննադատությունից հետո

Դանիայի իշխանությունները մտադիր են մեծացնել զորակազմը Գրենլանդիայում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն քննադատել է կղզուն անբավարար պաշտպանունակության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը։

«Մենք կշարունակենք մեծացնել մեր ռազմական ներկայությունը Գրենլանդիայում», - հայտնել է նախարարը Agence France-Presse-ին։

Պոուլսենը հավելել է, որ Դանիան ավելի շատ ուշադրություն կնվիրի ՆԱՏՕ-ի շրջանակներում զորավարժությունների անցկացմանը և Արկտիկայում դաշինքի ուժերի ներկայության ընդլայնմանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին: Դեռ իր առաջին ժամկետի ընթացքում նա առաջարկել է գնել Գրենլանդիան, իսկ 2025 թվականի մարտին վստահություն է հայտնել, որ այն կարելի է անեքսիայի ենթարկել։ Օրերս Թրամփը  հայտարարեց, եթե ԱՄՆ-ն ձեռք չբերի Գրենլանդիան, ապա «Ռուսաստանը կամ Չինաստանը դա կանեն»։

Գրենլանդիան Դանիայի կազմի մեջ է մտնում ինքնավար տարածքի իրավունքներով և ունի անկախություն հռչակելու իրավունք։ Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հունվարի 13-ին հայտարարել է, որ կղզին նախընտրում է լինել Դանիայի կազմում և չի ցանկանում լինել ԱՄՆ-ի մաս։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում