Բացահայտվել են «Հայանտառ»-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքեր. 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի պահեստապետը, իր իշխանական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Վանաձոր համայնքի բնակչի և նրա որդու օգտին թողտվություն կատարելու, այն է՝ տվյալ մասնաճյուղից սահմանված չափից ավել փայտանյութ տրամադրելու դիմաց 2025 թվականի հուլիսին կաշառք է ստացել նրանցից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ մանրամասնելով, որ նախաքննությամբ պարզվել է նաև՝ վերը նշված Վանաձոր համայնքի բնակիչը, մեկ այլ անձի հետ նախնական համաձայնությամբ, իրեն փայտանյութ տրամադրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահեստապետին կաշառք է տվել նաև 2025 թվականի հուլիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում:

Նախաքննությամբ բացահայտվել է նաև սահմանված չափից ավել փայտանյութ տրամադրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նույն պաշտոնատար անձին 2025 թվականի ընթացքում մեկ այլ քաղաքացու կողմից կաշառք տալու դեպք:

Կաշառք ստանալու համար պահեստապետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ):

Նախաքննության ընթացքում ևս 3 անձանց մեղադրանքներ են ներկայացվել կաշառք տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ) և 436-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը