Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև առանձին շփումներ չկան. Պապիկյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև առանձին շփումներ չկան. Պապիկյան

Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև այս պահին առանձին շփումներ չկան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի նախարարությունների միջև կան շփումներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի և Ադրբեջանի տարբեր գերատեսչությունների, ինչպես նաև փորձագիտական մակարդակներում առկա են որոշակի շփումներ։

Պապիկյանի խոսքով՝ ներկայում նման շփումներ չեն իրականացվում։ «Երբ լինի նոր բան, մենք դրա մասին կխոսենք»,-հավելեց նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում