ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Գրենլանդիային վերաբերող երկու միմյանց հակասող օրինագիծ

2 րոպեի ընթերցում

Հանրապետական ​​և Դեմոկրատական կուսակցություններից ​​ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները ներկայացրել են Գրենլանդիայի վերաբերյալ երկու մրցակցող օրինագիծ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Հանրապետական ​​կոնգրեսական Ռենդի Ֆայնը ներկայացրել է «Գրենլանդիայի բռնակցման և նահանգի կարգավիճակ տալու մասին» օրինագիծ, հաղորդում է The Hill-ը։

Փաստաթղթում դանիական տարածքն անվանվում է «ազգային անվտանգության կենսականորեն կարևոր ակտիվ», և պնդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լիազորված է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ Դանիայի Թագավորության հետ բանակցությունների մեջ մտնել փորձելու ճանապարհով, Գրենլանդիան որպես Միացյալ Նահանգների տարածք բռնակցելու կամ այլ կերպ ձեռք բերելու նպատակով»: Իսկ հետագայում նախատեսվում է օրենսդրության փոփոխության միջոցով նոր ձեռք բերված տարածքն ընդունել որպես նահանգ։

Կալիֆոռնիայից դեմոկրատ կոնգրեսական Ջիմի Գոմեսը, ինչպես գրում է Axios-ը, քննարկման է ներկայացնում «Գրենլանդիայի ինքնիշխանության պաշտպանության մասին» օրինագիծը, որը ենթադրում է «Գրենլանդիա ներխուժման, դրա բռնակցման, գնման կամ այլ կերպ ձեռք բերման» համար դաշնային միջոցների օգտագործման արգելք։

Փաստաթղթով նաև նախատեսվում է դադարեցնել կղզում ամերիկյան զորքերի թվաքանակի ավելացման կամ հանրային ազդեցության այն արշավների ֆինանսավորումը, որոնց նպատակն է համոզել կղզու բնակիչներին աջակցել ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի գրավմանը։

Միևնույն ժամանակ Axios-ը նշում է, որ երկու օրինագիծն էլ չափազանց քիչ շանսեր ունեն։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Գրենլանդիա կղզին ԱՄՆ-ին անհրաժեշտ է պաշտպանական նպատակների համար։ Նա բազմիցս խոսել է կղզին «այս կամ այն ​​կերպ» ստանալու իր մտադրության մասին։

Եվրոպա

Եթե ԱՄՆ-ն չվերցնի Գրենլանդիան, դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը. Թրամփ

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ