Ֆիզկուլտինստիտուտի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ամբիոնի վարիչի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է,  որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի համապատասխան ամբիոնի վարիչը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, ինստիտուտի ուսանողների օգտին հովանավորչություն կատարելու համար կաշառք է ստացել նրանց ծնողներից։

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ամբիոնի վարիչը նույն ինստիտուտում սովորող ուսանողի օգտին հովանավորչություն կատարելու, այն է՝ ուսումնառության ընթացքում հնարավոր խնդիրների առաջացման դեպքում դրանք լուծելու համար 2025 թվականի օգոստոսին նրա հորից կաշառք է ստացել:

Բացի այդ, պարզվել է, որ մեկ այլ ուսանողի ընդունելության քննությունների ժամանակ հնարավոր խոչընդոտների առաջացման դեպքում դրանք լուծելու համար, ինստիտուտի նախկին ուսանողներից մեկի օժանդակությամբ, 2025 թվականի հոկտեմբերին կաշառք է ստացել ուսանողի ծնողից»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախաքննությունից մանրամասներ է հայտնում Հակակոռուպցիոն կոմիտեն։

Կաշառք ստանալու համար ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետո փոխարինվել է տնային կալանքով և գրավով՝ 10 մլն ՀՀ դրամի չափով:

 Մեղադրանքներ են ներկայացվել նաև ամբիոնի վարիչին կաշառք տված և նրա կողմից կաշառք ստանալուն օժանդակած երեք անձանց: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսների նկատմամբ՝ տնային կալանքը, գրավը և ՀՀ-ից բացակայելու արգելքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով