Եվրահանձնաժողովում ընդունել են Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն «ինչ-որ պահի» ստիպված կլինի բանակցություններ վարել Ռուսաստանի իշխանությունների հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինյոն։

Պաշտոնյան մեկնաբանել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հայտարարությունը Ռուսաստանի հետ երկխոսություն վարելու» անհրաժեշտության մասին։

«Ակնհայտ է, որ ինչ-որ պահի մենք ստիպված կլինենք բանակցություններ վարել (Ռուսաստանի) նախագահ Պուտինի հետ», - ասել է Պինյոն։

Դրա հետ մեկտեղ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ «մենք դեռ այդ մակարդակում չենք»։

Եվրոպա

Ժամանակն է, որ Եվրոպան խոսի Ռուսաստանի հետ. Մելոնի

Հայերեն Русский

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Ինչու են մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Գևորգ Ղազարյանն ու Դենիս Ջորկաեֆը