Եվրոպա

Թրամփի հայտարարությունները Գրենլանդիայի մասին անորոշություն են ստեղծում ՆԱՏՕ-ի ներսում. Շվեդիայի ՊՆ ղեկավար

2 րոպեի ընթերցում

Թրամփի հայտարարությունները Գրենլանդիայի մասին անորոշություն են ստեղծում ՆԱՏՕ-ի ներսում. Շվեդիայի ՊՆ ղեկավար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին անորոշություն են ստեղծում ՆԱՏՕ-ի ներսում, հայտարարել է Շվեդիայի պաշտպանության նախարար Պոլ Յոնսոնը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Մեզ վրա, անշուշտ, ազդեցություն են գործում Գրենլանդիայի նկատմամբ Թրամփի վարչակազմի գործողությունները, որոնք նաև անորոշություն են ստեղծում  դաշինքի (ՆԱՏՕ-ի) ներսում», - ասել է նա SVT հեռուստաալիքի եթերում։

Նախարարը նշել է ԱՄՆ-ի խիստ հռետորաբանությունն արտաքին քաղաքականության բնագավառում և անորոշ է համարել ընթացիկ իրադրությունն անվտանգության քաղաքականության բնագավառում։ Նա հայտարարել է, որ «վատ է լինել անկանխատեսելի  քո դաշնակիցների համար», և որ Շվեդիան ուշադիր հետևում է իրադրությանը։

Յոնսոնը նաև ընդգծել է, որ Գրենլանդիայի ապագան «միայն գրենլանդացիների և դանիացիների, այլ ոչ թե որևիցե այլ երկրի հարցն է»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ցանկության մասին: Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ կղզու շուրջ չինական և ռուսական նավեր են: Թրամփը հայտարարել է, որ խոսքը Գրենլանդիայի կարճաժամկետ վարձակալության մասին չէ, այլ դանիական տարածքը ձեռք բերելու: 

«Եթե մենք դա չանենք, ապա Ռուսաստանը կամ Չինաստանը դա կանեն, իսկ ես նման բան թույլ չեմ տա», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ եթե դա ազդի ՆԱՏՕ-ի վրա, ուրեմն թող ազդի:

Գրենլանդիան Դանիայի կազմի մեջ է մտնում ինքնավար տարածքի իրավունքներով։ 1951 թվականին Վաշինգտոնը և Կոպենհագենն, ի լրումն ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակցային պարտավորությունների, ստորագրել են Գրենլանդիայի պաշտպանության մասին պայմանագիր։ Համաձայն դրա՝ Միացյալ Նահանգները պարտավորություն է ստանձնել պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում