ՀՀ ՇՄ նախարարն ԱՄԷ-ում կմասնակցի «Աբու Դաբիի կայունության շաբաթ» համաժողովին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը 2026 թվականի հունվարի 12-15-ը գործուղվել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու «Աբու Դաբիի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week – ADSW) խորագրով միջազգային համաժողովին:

ADSW-ն համաշխարհային ամենամյա նախաձեռնություն է, որի նպատակն է խթանել կայուն զարգացումը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և բնապահպանական առաջընթացը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՇՄ նախարարությունից հայտնում են, որ 2008 թվականին հիմնադրված ADSW-ն հանդիսանում է միջազգային հարթակ, որը միավորում է տարբեր երկրների կառավարությունների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ կլիմայական համարձակ գործողությունների, նորարարական լուծումների և կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնությունների շուրջ քննարկումների և համագործակցության նպատակով։

Համաժողովը կայանալու է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանու ներքո։ Միջոցառմանը մասնակցելու են պետությունների ղեկավարներ, քաղաքականություն մշակողներ, գործադիր տնօրեններ և ոլորտային առաջնորդներ ամբողջ աշխարհից՝ միավորելու ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարի, հարմարվողականության և մեղմման միջոցների առաջմղման, ինչպես նաև կայուն զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ։

2026 թվականին ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության» մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Երևանում  հյուրընկալելուն ընդառաջ Հայաստանի Հանրապետության մասնակցությունը համաժողովին նպատակ ունի նպաստել միջազգային համագործակցության խորացմանը, կլիմայական օրակարգի առաջմղմանը և կայուն զարգացման ոլորտում լավագույն փորձի  փոխանակմանը։

Հայերեն العربية English Español فارسی ქართული Türkçe 中文

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում