Եվրոպա

Թրամփի ներկայացուցիչները Գրենլանդիայի հարցով կհանդիպեն դանիացի պաշտոնյաների հետ. CBS News

2 րոպեի ընթերցում

Թրամփի ներկայացուցիչները Գրենլանդիայի հարցով կհանդիպեն դանիացի պաշտոնյաների հետ. CBS News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները Գրենլանդիայի հարցով հունվարի 14-ին կհանդիպեն Դանիայի պաշտոնյաների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դիվանագիտական աղբյուրներն ասել են ամերիկյան CBS News-ին։

Հանդիպման մասին որևէ պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել։

Նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ նախագահ Թրամփը հետաքրքրված է գնելու դանիական տարածքը։ Սպիտակ տնից բազմիցս հայտարարել են, որ դիտարկում են Գրենլանդիան ձեռք բերելու տարբեր տարբերակներ, այդ թվում և զինված ուժի միջոցով։

Թեմայի մասին հունվարի 11-ին կրկին խոսել էր նաև նախագահ Թրամփը՝ ասելով, որ եթե ԱՄՆ-ն ձեռք չբերի Գրենլանդիան, ապա դա կարող են անել Ռուսաստան կամ Չինաստանը, ինչն ինքը թույլ տալ չի կարող։ «Ես կուզեի նրանց (խմբ․- Գրենլանդիայի) հետ գործարք կնքել։ Դա ավելի հեշտ կլիներ։ Բայց այս կամ այն ​​կերպ մենք ստանալու ենք Գրենլանդիան։ Եթե դա մեզ չհաջողվի հեշտ տարբերակով, ապա կանենք բարդ տարբերակով»,- ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել էր Թրամփը։

Դանիայի իշխանությունները, արձագանքելով Գրենլանդիայի վերաբերյալ պաշտոնական Վաշինգտոնի հայտարարություններին, բազմիցս հիշեցրել են, որ կղզին Դանիայի Թագավորության մաս է՝ կոչ անելով ԱՄՆ-ին դադարեցնել սպառնալիքները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում