Եթե ԱՄՆ-ն չվերցնի Գրենլանդիան, դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը. Թրամփ

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Գրենլանդիան վերցնելու ցանկության մասին՝ նշելով, որ եթե իրենք դա չանեն, ապա դա անելու են Ռուսաստանը կամ Չինաստանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Fox News-ը, ինքնաթիռում լրագրողները հարց են ուղղել Թրամփին Գրենլանդիայի վերաբերյալ՝ ճշտելով, թե արդյոք ԱՄՆ-ն առաջարկ արել է Դանիային՝ ձեռք բերելու կղզու տարածքը։ «Ես դա չեմ արել։ Գրենլանդիան է, որ պետք է գործարք կնքի, քանի որ Գրենլանդիան չի ցանկանում, որ Ռուսաստանը կամ Չինաստանը այն գրավեն»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ կղզու շուրջ ամենուրեք չինական կամ ռուսական սուզանավեր ու ականակիրներ են։

ԱՄՆ-ն հայտարարել է, որ իրենք թույլ չեն տալու որևէ սպառնալիք ՆԱՏՕ-ի հասցեին։

Նախագահը նաև հստակեցրել է, որ իր վարչակազմը չի խոսում Գրենլանդիան կարճաժամկետ վարձակալության առնելու մասին, այլ խոսքը դանիական տարածքը ձեռք բերելու մասին է։

«Եթե մենք դա չանենք, Ռուսաստանը կամ Չինաստանը կանեն, իսկ դա տեղի չի ունենա, երբ ես եմ նախագահը», - հայտարարել է Թրամփը։

Տարեսկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել էր Գրենլանդիայի նկատմամբ Վաշինգտոնի հավակնությունների մասին՝ նշելով, թե կղզին ԱՄՆ-ին պետք է անվտանգության նկատառումներից ելնելով։ Սպիտակ տնից BBC-ին հայտնել էին, որ Թրամփը քննարկում է Գրենլանդիային տիրանալու «մի շարք տարբերակներ», այդ թվում՝ ռազմական ուժի կիրառումը։

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն արձագանքել է ԱՄՆ նախագահի հայտարարություններին՝ հիշեցնելով, որ կղզին Դանիայի Թագավորության մաս է, և կոչ է արել Միացյալ Նահանգներին դադարեցնել սպառնալիքները։

2025 թվականի դեկտեմբերի վերջին Թրամփը նշանակել էր Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնացի, ինչը խստորեն դատապարտվել է Դանիայի կողմից։

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ