Աշխարհ

Սիրիայի անվտանգության ուժերը ստորաբաժանումներ են տեղակայել Հալեպի թաղամասերից մեկում

1 րոպեի ընթերցում

Սիրիայի անվտանգության ուժերը ստորաբաժանումներ են տեղակայել Հալեպի թաղամասերից մեկում

Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերն ավարտել են իրենց ստորաբաժանումների տեղակայումը Հալեպի Շեյխ Մահսուդ թաղամասում՝ քրդական կոալիցիայի կողմից ղեկավարվող մարտիկների դեմ գործողություններից հետո։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է «Al-Ikhbariya» հեռուստաալիքը։

Ավելի վաղ՝ սիրիական բանակը հայտարարել է Հալեպի Շեյխ Մահսուդ թաղամասը քրդերի գլխավորած կոալիցիայի՝ «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» կազմակերպության մարտիկներից ազատելու գործողության մեկնարկի մասին, քանի որ նրանք հրաժարվել էին կամավոր լքել տարածքը։

Հալեպում իրավիճակը սրվել էր հունվարի 6-ին, երբ  «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» զինված խմբավորումը անօդաչու թռչող սարքեր օգտագործեց կառավարական դիրքերի վրա հարձակվելու համար:

Հրադադարի խախտմանն ի պատասխան՝ սիրիական բանակը ոչնչացրել է Շեյխ Մահսուդ թաղամասում գտնվող քրդերի կողմից ղեկավարվող զինամթերքի պահեստը, որից հետո Հալեպի մի քանի թաղամասերում սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում