Կոսովոն համաձայնագիր է ստորագրել Գազայի հատվածում Միջազգային կայունացման ուժերին միանալու վերաբերյալ
1 րոպեի ընթերցում

Կոսովոն սեպտեմբերի 7-ին համաձայնագիր է ստորագրել Գազայի հատվածի համար նորաստեղծ Միջազգային կայունացման ուժերին միանալու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է Խաղաղության խորհուրդը X հարթակում գրառման մեջ:
Համաձայնագիրը ստորագրվել է Կոսովոյի, ԱՄՆ-ի կողմից աջակցվող Խաղաղության խորհրդի և Միջազգային կայունացման ուժերի ներկայացուցիչների կողմից Պրիշտինայում կայացած արարողության ժամանակ:
«Կոսովոն կարևոր աջակցություն կցուցաբերի Գազայում նախագահ Թրամփի 20- կետանոց խաղաղության ծրագրի առաջխաղացման առաքելությանը», - նշված է գրառման մեջ։
Կոսովոյի խորհրդարանն ապրիլին հաստատել էր կառավարության որոշումը զորքեր ուղարկելու վերաբերյալ։
Մինչ այժմ Միջազգային կայունացման ուժերում ընգրկվելու հանձնառություն է ստանձնել հինգ երկիր, այդ թվում՝ Ինդոնեզիան, Մարոկկոն, Ղազախստանը, Ալբանիան և Կոսովոն։ Բացի այդ, Եգիպտոսն ու Հորդանանը պարտավորվել են մարզել ոստիկաններին։
Զորքերի տեղակայման վերաբերյալ պաշտոնական ժամանակացույց դեռևս չկա։