Ձևավորվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհուրդ

1 րոպեի ընթերցում

Ձևավորվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհուրդ, որի կազմը հաստատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 18-ի 224-Ա հրամանով։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունը։

«Խորհրդի կազմը համալրելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն շարունակելու է ընդունել նոր հայտեր։ Անդամակցության հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել info@minurban.am էլ. հասցեին մինչև 2026 թվականի հունվարի 27-ը՝ ժամը 18։00-ն։ Հայտերի ձևերը և հայտատուներին ներկայացվող պահանջների, հասարակական խորհրդի գործունեության նպատակի, խորհրդի ներկայիս կազմի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված են www.minurban.am կայքի «Կոմիտե» բաժնում առանձնացված «Նախագահին կից հասարակական խորհուրդ» ենթաբաժնում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը սահմանված են ՀՀ վարչապետի 2025թ․ սեպտեմբերի 22-ի N835-Լ որոշմամբ։

 

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին