Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն կրկին չի հարձակվի Վենեսուելայի վրա. Թրամփ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կրկին չի հարձակվի Վենեսուելայի վրա. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը և Կարակասն արդեն հաջողությամբ համագործակցում են, այդ թվում՝ նավթի և գազի ենթակառուցվածքների վերականգնման հարցում, և, հետևաբար, Վաշինգտոնը երկրորդ հարձակում չի ձեռնարկի Բոլիվարյան Հանրապետության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է Truth Social հարթակում։

«ԱՄՆ-ն և Վենեսուելան լավ են համագործակցում, հատկապես իրենց նավթի և գազի ենթակառուցվածքների վերականգնման հարցում՝ շատ ավելի մեծ, ավելի լավ և ավելի ժամանակակից ձևով։ Այս համագործակցության շնորհիվ ես չեղարկել եմ նախկինում սպասվող հարձակումների երկրորդ ալիքը, որը, կարծես, անհրաժեշտ չի լինի։ Այնուամենայնիվ, բոլոր նավերը կմնան իրենց տեղում՝ անվտանգության և պաշտպանության նպատակներով», - նշել է Թրամփը։

Նա հավելել է, որ առնվազն 100 միլիարդ դոլար կներդրվի նավթի խոշորագույն ընկերությունների կողմից, որոնց հետ հունվարի 9-ին ավելի ուշ Սպիտակ տանը հանդիպում է նախատեսվում։

Գրառման մեջ Թրամփը նաև նշել է, որ Վենեսուելան ազատ է արձակում մեծ թվով քաղբանտարկյալների՝ որպես «խաղաղության որոնման» նշան՝ ընդգծելով, որ սա շատ «կարևոր և խելացի ժեստ» է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում