Հայաստան

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է միգրացիոն ռազմավարության նախագծի քաղաքացիության կոնցեպտի բաղադրիչը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է միգրացիոն ռազմավարության նախագծի քաղաքացիության կոնցեպտի բաղադրիչը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել  քննարկում՝ միգրացիոն ռազմավարության նախագծի քաղաքացիության կոնցեպտի բաղադրիչի շուրջ:

Ներկայացվել են քաղաքացիության հիմնախնդիրների շրջանակն ու նախանշվող վերափոխումները, զեկուցվել են իրականացված վերլուծությունների արդյունքներն ու միտումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել իրավական շրջանակի, գործընթացների և գործիքակազմի հետ կապված հարցերին: Մանրամասներ են ներկայացվել քաղաքացիության ինստիտուտի կայացմանն ու արժևորմանն ուղղված միջոցառումների ու քայլերի վերաբերյալ:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել քաղաքացիության ինստիտուտի վերանայմանն ուղղված լուծումների վերաբերյալ, ներկայացրել առաջարկություններ:

ՀՀ վարչապետը կարևորել է քաղաքացիության ինստիտուտի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումն ու պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում