Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Կիպրոսի նախագահի հեռախոսազրույցը
1 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիտոստոդուլիդիսի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան–Կիպրոս հարաբերությունների բարձր մակարդակը և քաղաքական երկխոսության ինտենսիվ բնույթը։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և դրա հետագա առաջմղմանը վերաբերող տարբեր հարցեր։
Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն փոխգործակցությանը։ Նիկոս Քրիստոտոդուլիդիսը հայտնել է Կիպրոսի հետևողական աջակցությունը ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման և ընդլայնման գործում։