Օսեյանն ու իր ամբողջ մարզչական շտաբը հեռացել են «Փյունիկ»-ից
2 րոպեի ընթերցում

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը երկկողմ համաձայնությամբ խզել են մասնագետի գործող պայմանագիրը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Արտակ Օսեյանի հետ համագործակցության դադարեցման շրջանակում «Փյունիկի» մարզչական շտաբը լքում են նաև գլխավոր մարզչի օգնականներ Արթուր Մկրտչյանն ու Գոռ Մալաքյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Գուրգեն Հակոբյանը։
Արտակ Օսեյանը «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց 2025 թվականի օգոստոսին։ Ակումբի հետ սա նրա երրորդ համագործակցությունն էր որպես գլխավոր մարզիչ։
Նախկինում Օսեյանը ղեկավարել է «Փյունիկը» նաև 2016/17 և 2020 թվականներին, ինչպես նաև տարբեր ժամանակահատվածներում աշխատել է ակումբի մարզչական շտաբում։
2025/26 մրցաշրջանում Արտակ Օսեյանի գլխավորությամբ «Փյունիկը» Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունն ավարտեց 3-րդ հորիզոնականում և նվաճեց ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր։
2026/27 մրցաշրջանի եվրագավաթային արշավում «Փյունիկը» հաղթահարեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը՝ երկու խաղում էլ հաղթելով Մալթայի «Մարսաշլոկին»։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Արտակ Օսեյանին և նրա մարզչական շտաբին՝ ակումբում կատարած աշխատանքի, և նվիրվածության համար։