Կիևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել՝ ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ով հարվածից հետո

3 րոպեի ընթերցում

Ուկրաինան նախաձեռնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի շտապ նիստ՝ Լվովի մարզի վրա Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռով հարվածից հետո: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ի ռուսական ծառայությունից, այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

«ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի սահմանների մոտ նման հարվածը լուրջ անվտանգության սպառնալիք է ներկայացնում եվրոպական մայրցամաքում և փորձություն է անդրատլանտյան հանրության համար։ Մենք պահանջում ենք վճռական պատասխան միջոցներ», - հայտարարել է նախարարը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պնդում է, որ Լվովի մարզի դեմ կիրառել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռ՝ այսպես կոչված «Օրեշնիկ»։

«Մենք դիվանագիտական ​​ուղիներով տեղեկացնում ենք Միացյալ Նահանգներին, մեր եվրոպացի գործընկերներին և բոլոր երկրներին ու միջազգային կազմակերպություններին այս վտանգավոր հարվածի մանրամասների մասին», - ընդգծել է Սիբիհան։

«Անհեթեթություն է, որ Ռուսաստանը փորձում է արդարացնել այս հարվածը կեղծ «հարձակմամբ Պուտինի նստավայրի վրա», որը երբեք տեղի չի ունեցել։ Սա ևս մեկ ապացույց է, որ Մոսկվային իրական պատճառներ պետք չեն ահաբեկչության և պատերազմի համար», - հավելել է արտգործնախարարը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերից հայտնել են, որ ՌԴ-ն գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 36 հրթիռ և 242 անօդաչու թռչող սարք։ Կիևում 4 մարդ է զոհվել, Լվովում հարվածի տակ է հայտնվել կարևոր ենթակառուցվածքի օբյեկտ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակմանն ի պատասխան»՝ հունվարի 9-ի գիշերը ռուսական զորքերն Ուկրաինայի տարածքի ուղղությամբ սկսել են «մեծածավալ հարված՝ հեռահար, ցամաքային և ծովային տեղակայման ճշգրիտ զենքերով, այդ թվում՝ «Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռային համակարգով», ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով։

Ռուսաստանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 29-ին Ուկրաինան հարձակում է գործել նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա։ Ուկրաինան հերքել է այս տեղեկությունը։

Հայերեն Русский

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն