ԱՄՆ-ի համար հազվագյուտ հողային մետաղները նախապայման էին Ուկրաինայում կարգավորմանը մասնակցության համար. Թրամփ

3 րոպեի ընթերցում

Հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ Ուկրաինայի իշխանությունների հետ ԱՄՆ-ի գործարքը պայման էր Վաշինգտոնի կողմից ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերը շարունակելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Թրամփը նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունն, ընդհանուր առմամբ, չի ազդում ԱՄՆ-ի վրա:

«Դա առանձնապես չի ազդում Միացյալ Նահանգների վրա։ Իսկապես չի ազդում», -նշել է նա՝ ընդգծելով, որ ցանկանում է վերջ դնել արյունահեղությանը։

Թրամփը հավելել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենը Կիևին տրամադրել է 350 միլիարդ դոլար, և որ ինքը վերադարձրել է այդ գումարը՝ Ուկրաինայի հետ կնքելով գործարք հազվագյուտ հողային մետաղների շուրջ։

«Ես ասացի՝ եթե մենք ցանկանում ենք առաջ շարժվել, ապա մեզ անհրաժեշտ են հազվագյուտ հողային մետաղները, և մենք ցանկանում ենք վերադարձնել մեր փողերը։ Եվ ես շատ արդար գործարք կնքեցի Ուկրաինայի հետ, որի արդյունքում մենք վերադարձնում ենք մեր փողերը», - ասել է նա:

2025 թ. մայիսի 1-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը հրապարակել է ԱՄՆ-ի հետ ընդերքի վերաբերյալ ստորագրված փաստաթղթի տեքստը: Բազմաթիվ ԶԼՄ-ներ և Գերագույն ռադայի պատգամավորներ դժգոհություն են հայտնել գործարքի պայմաններից՝ նշելով, որ փաստաթուղթը նշանակում է Կիևի կողմից տնտեսական սուվերենության կորուստ և չի ներառում անվտանգության երաշխիքներ, որոնց մասին շատ են խոսել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակում: Այնուամենայնիվ, Ռադան մայիսի 8-ին վավերացրեց ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը, իսկ արդեն մայիսի 12-ին Զելենսկին հաստատեց վավերացումը։

ԱՄՆ-ի հետ համաձայնագիրի ստորագրումից հետո էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն հայտնել է, որ Կիևը նոր տարածքներում օգտակար հանածոների արդյունահանման նոր լիցենզիաներից ստացված բոլոր եկամուտների 50%-ը կհատկացնի ստեղծվող երկկողմ ներդրումային հիմնադրամին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և Ուկրաինան հավասար ձայներ կունենան հիմնադրամի կառավարման գործում։ Գործունեության առաջին 10 տարվա ընթացքում հիմնադրամը դիվիդենտներ չի վճարի, և բոլոր եկամուտները կվերաներդրվեն Ուկրաինայում։ Ներդրումները կօգտագործվեն օգտակար հանածոների մշակման ու վերամշակման, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման համար։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում