636 տրանսպորտային միջոցի հայտարարատու կարող է հետ ստանալ 2025 թ. վճարված մաքսատուրքի գումարը. հրապարակվել է էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ցանկը

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության 2024թ․ նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման համաձայն՝ ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտները 2025թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ չեն օգտվել 636 տրանսպորտային միջոցի սակագնային արտոնությունից (հատկացված 3000 հատից օգտագործել է 2364-ը):

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ կառավարության 2024 թ․ նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի համաձայն` Կոմիտեն հրապարակում է այն տրանսպորտային միջոցների ցանկը (ցանկը կցվում է), որոնց հայտարարատուներն իրավունք են ստանում մաքսային հայտարարագրի և (կամ) մաքսային մուտքի օրդերի փոփոխման միջոցով օգտվել ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման համար սակագնային արտոնությունից։ Այսինքն, ցանկում ներառված 636 տրանսպորտային միջոցների հայտարարատուները կարող են հետ ստանալ վճարված մաքսատուրքի գումարը:

Ցանկը կազմված է ըստ ժամանակագրական սկզբունքի հաջորդականության (սկսած առավել վաղ ձևակերպվածից)՝ ապրանքային մաքսային հայտարարագրի և (կամ) մաքսային մուտքի օրդերի գրանցման օրվա, ժամի, րոպեի հերթականությամբ։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՊԵԿ–ից հայտնում են, որ հրապարակված ցանկում ներառված տրանսպորտային միջոցների հայտարարատուները սակագնային արտոնությունը վերականգնելու (մաքսատուրքը հետ ստանալու) համար պետք է մաքսային հայտարարագրի կամ մաքսային մուտքի օրդերի փոփոխման համար՝ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ, դիմեն մաքսային մարմին` secretariat@petekamutner.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնելով դիմումը (դիմումի ձևը կցվում է)։

Կոմիտեն տեղեկացնում է, որ դիմումները պետք է ներկայացվեն հայտարարատու հանդիսացած սուբյեկտների կողմից և դիմումում նշված բանկային հաշվեհամարը պետք է պատկանի հայտարարատու սուբյեկտին: Խնդրում ենք նախքան դիմումը ներկայացնելը ևս մեկ անգամ համոզվել դիմումում լրացված տվյալների ճշտության մեջ:

Հայերեն

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը