Կարակասում բողոքի ցույց է անցկացվել՝ Մադուրոյին ազատ արձակելու պահանջով

2 րոպեի ընթերցում

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց, որի մասնակիցները հանդես են եկել ազգային ինքնիշխանության պաշտպանության օգտին և պահանջել ԱՄՆ կառավարությունից ազատ արձակել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Կարակասի կառավարության ղեկավար Նահում Ֆերնանդեսը կոչ է արել միասնության՝ ազգային և միջազգային ընդդիմության կողմից առաջ մղվող հակակառավարական արշավներին դիմակայելու համար։

Մասնակիցները երթով շարժվել են մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Ալի Պրիմերա այգուց մինչև քաղաքի կենտրոնում գտնվող Պլազա Օ'Լիրի հրապարակ։

«Մենք ցանկանում ենք աշխարհին ասել, որ Վենեսուելայում իշխում է ժողովրդի իշխանությունը։ Վենեսուելայում իշխում է Մադուրոն.... և եթե այստեղ չի իշխում չավիզմը, ապա այստեղ ոչ ոք չի իշխում», - հայտարարել է Վենեսուելայի կոմունաների, սոցիալական շարժումների և քաղաքային գյուղատնտեսության նախարար Անխել Պրադոն։

Նա իր աջակցությունն է հայտնել գործող նախագահ Դելսի Ռոդրիգեսին՝ ասելով, որ նա կատարում է Մադուրոյի հրահանգը՝ «չթողնել, որ կառավարությունը տապալվի»։

Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ գործողություն էր իրականացրել և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին տեղափոխել ԱՄՆ՝ նրանց մեղադրելով թմրաահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման և զենքի հետ կապված դավադրության համար: Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանքները ներկայացվել են Նյու Յորքի դատարանում։ Նրանք հերքել են մեղադրանքները։ Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 17-ին։

Վենեսուելայում ԱՄՆ հատուկ գործողության ընթացքում 100 մարդ է զոհվել։

Հայերեն Русский

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ