Կադաստրի կոմիտեի պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. 6 անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

3 րոպեի ընթերցում

Հիմնավորվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձն, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և համայնքապատկան հողատարածքների կադաստրային քարտեզներում իրական կոորդինատներին չհամապատասխանող տվյալներ մուտքագրելու, հողամասերի քարտեզների ուղղման միջոցով դրանց տեղադիրքերը փոխելու և հետագայում հողամասերի նշանակությունը որպես «ընդերքօգտագործման» փոխելու համար հիմքեր ստեղծելու, ինչպես նաև համայնքապատկան հողակտորներում արդեն իսկ կատարված ապօրինի հանքարդյունաբերությունը օրինականացնելու նպատակով, այլ անձի օժանդակությամբ 2025 թվականին ընկերության բաժնետերերից մեկին առաջարկել է իրեն խոշոր չափերով՝ 500.000-ից 700.000 ՀՀ դրամի կաշառք տալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, մանրամասնելով, որ բացի այդ, նույն պաշտոնատար անձը Գեղարքունիքի մարզի բնակչին պատկանող և առանց շինարարական թույլտվության կառուցված անշարժ գույքի կադաստրային փաստաթղթերը ձևակերպելու, ինչպես նաև դրա վերաբերյալ բացասական եզրակացություն չներկայացնելու դիմաց 2025 թվականին առաջարկել է իրեն տալ խոշոր չափերով՝ 600.000-700.000 ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ հիշյալ պաշտոնատար անձը Գեղարքունիքի մարզի մեկ այլ բնակչի պատկանող հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու նպատակով, 2025 թվականին, իրեն օժանդակող անձի միջոցով 100 ԱՄՆ դոլար կաշառք տալու առաջարկ է ներկայացրել հողամասի սեփականատիրոջը:

ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ) և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Մեղադրանքներ են ներկայացվել նաև Կադաստրի կոմիտեի աշխատակցին կաշառք տված, նրա հանցավոր գործողություններին օժանդակած, ինչպես նաև կաշառքի միջնորդություն կատարած ևս 5 անձանց: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը