Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Լատինական Ամերիկայի թմրակարտելներին հարվածներ կհասցնի ցամաքում
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն պլանավորում է ցամաքային գործողություններ սկսել լատինամերիկյան թմրակարտելների դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք դադարեցրել ենք ծովով (ԱՄՆ) թմրանյութերի մաքսանենգության 97%-ը և այժմ պատրաստվում ենք սկսել կարտելներին հարվածներ հասցնել ցամաքում», - ասել է նա։
Միացյալ Նահանգների ղեկավարը չի նշել, թե որ երկրների տարածքին կարող են հասցվել հարվածները:
Վաշինգտոնը վերջին ամիսներին տասնյակ հարվածներ է հասցրել Կարիբյան ավազանում գտնվող նավերի, որոնք, ենթադրաբար, թմրանյութեր էին տեղափոխում Միացյալ Նահանգներ։ Այդ հարվածների հետևանքով 100-ից ավելի մարդ է զոհվել։
Կարդացեք հոդվածը` Русский