Միացյալ Նահանգներ

Թրամփը կցանկանար ապագայում այցելել Վենեսուելա. The New York Times

1 րոպեի ընթերցում

Թրամփը կցանկանար ապագայում այցելել Վենեսուելա. The New York Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար ապագայում այցելել Վենեսուելա, երբ դա անվտանգ լինի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է The New York Times թերթին տված հարցազրույցում:

«Կարծում եմ՝ ինչ-որ պահի դա անվտանգ կլինի», - պարբերականին ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

Բացի այդ, Թրամփը չի հայտնել Վենեսուելայի նկատմամբ Վաշինգտոնի վերահսկողության ստույգ ժամկետները, բայց նշել է, որ դա կարող է տևել մեկ տարուց ավելի:

«Ես կասեի՝ շատ ավելի երկար», - ասել է Թրամփը՝ պատասխանելով պարբերականի լրագրողների հստակեցնող հարցին՝ արդյոք ԱՄՆ-ի վերահսկողությունը Վենեսուելայի նկատմամբ հնարավոր է վեց ամսով, մեկ տարով թե ավելի երկար ժամանակով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում