Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Կոլումբիայի նախագահին ընդունելու մտադրության մասին

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Կոլումբիայի նախագահին ընդունելու մտադրության մասին

Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ և մտադիր է շուտով նրա հետ հանդիպել Սպիտակ տանը։

«Մեծ պատիվ էր զրուցել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ, որը զանգահարել էր՝ բացատրելու թմրանյութերին և մեր ունեցած մյուս տարաձայնություններին առնչվող իրավիճակը։ Ես բարձր գնահատեցի նրա զանգը և անհամբեր սպասում եմ մոտ ապագայում նրա հետ հանդիպմանը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է նա Truth Social-ում։

Թրամփը հայտնել է, որ առաջիկա հանդիպման նախապատրաստությունն իրականացնում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Կոլումբիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Հանդիպումը տեղի կունենա Սպիտակ տանը՝ Վաշինգտոնում», - պարզաբանել է ԱՄՆ-ի ղեկավարը։

Հունվարի 3-ին Թրամփը Վենեսուելայում ԱՄՆ ռազմական գործողության իրականացման կապակցությամբ հայտարարել է, որ Պետրոյի վերաբերյալ իր նախազգուշացումները մնում են ուժի մեջ։ ԱՄՆ-ի նախագահն ավելի վաղ Կոլումբիայի նախագահին մեղադրել է թմրանյութերի արտադրությունը խրախուսելու մեջ։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող է ուժային գործողություններ ձեռնարկել Կոլումբիայի դեմ, եթե նրա իշխանությունները չակտիվացնեն պայքարը թմրամաքսանենգության դեմ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում