Հայաստան

Կառավարությունը հաստատեց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նոր կարգավորումները

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաստատեց առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նոր կարգավորումները

Հայաստանի կառավարությունը հաստատեց առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգի վերաբերյալ նախագիծը՝ նպատակ ունենալով համալրել ոլորտում մինչ այս ունեցած կարգավորումներն ու գործարկման մեխանիզմները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ընդունվեց կառավարության հունվարի 8-ի նիստում։

«Այս նախագիծը համալրելու է ոլորտում մինչ այս ունեցած և ընդունած կարգավորումները և գործարկման մեխանիզմները։ Մեր կարգավորումների համաձայն՝ արդեն իսկ թեստավորված և գործարկված են մեր ընդհանուր ապահովագրված անձանց կարգավիճակի տրամադրման և տեղեկատվական բազաները, և այս որոշումն էլ համալրելու է մեր գործնական շղթայի հաջորդ հատվածները։ Նախագծով մանրամասն կարգավորվում է համընդհանուր ապահովագրության շրջանակներում տեղեկատվության փոխանակումը»,-ասաց Ավանեսյանը։

Առողջապահության նախարարի խոսքով՝ համակարգի լավարկման համար մեծ աշխատանք է իրականացվել ՀՀ ներքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և այլոց հետ՝ տվյալների շտեմարանները կարգավորելու և տեղեկատվության փոխանցման ավտոմատ համակարգեր ներդնելու ուղղությամբ։ Նախարարը վստահություն հայտնեց, որ այդ համակարգը մոտ ապագայում կամբողջացվի։

Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Համակարգի ամբողջական ներդրումը իրականացվելու է երեք փուլով և կավարտվի 2028 թվականին։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում