Ռուբիոն G7-ի գործընկերների հետ քննարկել է Վենեսուելայում իշխանության փոխանցման ապահովման հարցը
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն «Մեծ յոթնյակի»՝ G7-ի երկրների արտաքին գործերի նախարարների հետ խոսել է Վենեսուելայի շուրջ ստեղծված իրադրության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը։
«Առաջնորդները քննարկել են Կարիբյան ավազանում Միացյալ Նահանգների կողմից թմրանյութերի դեմ պայքարի գործողությունները, Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունը և Վենեսուելայում իշխանության պատշաճ և խելամիտ փոխանցումն ապահովելու անհրաժեշտությունը: Նրանք նաև վերահաստատել են իրենց աջակցությունը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու ուղղությամբ ընթացող բանակցություններին»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:
Պետքարտուղար Ռուբիոն և նրա գործընկերները վերահաստատել են համագործակցության շարունակականության կարևորությունը: