Եվրոպա

Իռլանդիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը Չինաստանի հետ

3 րոպեի ընթերցում

Իռլանդիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը Չինաստանի հետ

Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը, որը պաշտոնական այցով Չինաստանում է, պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը Չինաստանի հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, կանաչ էներգիան և գիտատեխնոլոգիական նորարարությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Xinhua լրատվական գործակալությունը, այս և այլ հարցերի մասին նա ոխսել է Պեկինում չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Մարտինը բարձր է գնահատել վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում ձեռք բերված առաջընթացը և ընդգծել բարձր մակարդակի երկխոսության կարևոր դերը։

Խոսելով երկկողմ համագործակցության հեռանկարների մասին՝ նա ընդգծել է զարգացող ոլորտները, ինչպիսիք է թվային տնտեսությունը և վերականգնվող էներգետիկան: «Մենք պլանավորում ենք խոշոր ներդրումներ կատարել ծովային վերականգնվող էներգիայի ոլորտում», - ասել է Մարտինը՝ ներկայացնելով Իռլանդիայի ծրագրերը՝ օգտագործելու իր առատ քամու ռեսուրսները, որոնք նոր հնարավորություններ կընձեռեն չինական բիզնեսի համար։

Նա ողջունել է չինական ներդրումների աճն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ֆինանսական ծառայությունները, ենթակառուցվածքները և կենսաբժշկությունը։ Իռլանդիայի վարչապետը հույս է հայտնել, որ իռլանդական ընկերությունները կշարունակեն զարգացնել չինական շուկան։

Խոսելով գլոբալ մարտահրավերների մասին՝ նա ընդգծել է, որ երկխոսությունը կարևոր է ամուր քաղաքական հարաբերություններ կառուցելու և տարաձայնությունները պատշաճ կերպով լուծելու համար՝ հավելելով, որ վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ «Չինաստանը և Իռլանդիան հիմնարար կերպով կողմնակից են բազմակողմանիությանը։ Մենք ՄԱԿ-ի ակտիվ անդամներ ենք և ջանասիրաբար աշխատում ենք միջազգային հանրության առջև մեր պարտավորությունները կատարելու ուղղությամբ», - նշել է Իռլանդիայի վարչապետը։

Մարտինը նշել է, որ Իռլանդիան, որը պատրաստվում է 2026 թվականի երկրորդ կեսին ստանձնել Եվրամիության նախագահությունը, ունի ամուր տնտեսական գործընկերություն և մշակութային կապերի հարուստ պատմություն Չինաստանի հետ։ «Մենք կարծում ենք, որ ամուր երկկողմ հարաբերությունները լիովին լրացնում են ԵՄ-ի և Չինաստանի միջև ամուր հարաբերությունները», - նշել է վարչապետը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում