Սիրիական բանակի տանկերը շրջափակել են Հալեպի քրդական թաղամասերը

3 րոպեի ընթերցում

Պաշտոնական Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերը տանկերով շրջափակել են Հալեպի քրդական թաղամասերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել «Սիրիայի ժողովրդավարական ​​ուժեր»-ի կազմավորումների մամուլի ծառայությունը։

«Դամասկոսի կառավարական ուժերը դիմել են Շեյխ Մաքսուդ թաղամասի արգելափակմանը, որը ուղեկցվում է ինտենսիվ հրետակոծությամբ և տանկերի միջոցով թաղամասերի շրջապատմամբ, ինչպես նաև լայնածավալ հարձակման ուղղակի սպառնալիքներով»,- նշվում է հաղորդագրությունում։

Սիրիայի պաշտոնական իշխանություններն էլ պնդում են, որ հակառակորդի մարտիկները շարունակում են հարվածներ հասցնել քաղաքի բնակելի թաղամասերին և մարդասիրական միջանցքներին, որոնք մարտական ​​գոտուց հեռանալ ցանկացող խաղաղ բնակիչների համար բացվել էր պարետային ժամի ուժի մեջ մտնելուց առաջ։ Սիրիական բանակի հրամանատարությունը Երևանի ժամանակով 17:00-ից սկսած պարետային ժամ է հայտարարել Հալեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա քրդական թաղամասերում։

Հունվարի 7-ին Սիրիայի լրատվական գործակալությունը հայտնել է, որ նախօրեին կնքված ժամանակավոր հրադադարից հետո Հալեպի քրդական թաղամասերում վերսկսվել են զինված բախումները։

Հալեպի քրդաբնակ շրջանների ծայրամասում հունվարի 6-ին ռազմական բախումներ են տեղի ունեցել «Սիրիայի ժողովրդավարական ​​ուժեր»-ի քրդական կազմավորումների և սիրիական բանակի ստորաբաժանումների միջև: Կողմերը միմյանց մեղադրել են բնակելի թաղամասերը հրետակոծելու համար, ինչի արդյունքում քաղաքացիական 4 անձ սպանվել է, իսկ 26-ը՝ վիրավորվել են։ Նույն օրը երեկոյան բանակցությունների միջոցով հրադադար էր հաստատվել։ Համանման բախում էր տեղի ունեցել նաև դեկտեմբերի 23-ին։

Սիրիայում 2024 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հալեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա թաղամասերը մնացել էին «Սիրիայի ժողովրդավարական ​​ուժեր»-ի քրդական կազմավորումների վերահսկողության ներքո։ 2025 թվականի ապրիլին «Սիրիայի ժողովրդավարական ​​ուժեր»-ի և Սիրիայի կառավարության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում սկսվել էր քրդական կազմավորումների դուրսբերումը այդ շրջաններից, որոնցում ուժեղացվել էր Սիրիայի անվտանգության ուժերի վերահսկողությունը և սահմանափակվել էր հասանելիությունը քաղաքի որոշ հատվածներ: Չնայած դրան, Շեյխ Մաքսուդ շրջանում պահպանվում է տեղական ուժերի ակտիվությունը։ Իրավիճակը պարբերաբար լարվում է քրդերի և կառավարական ուժերի միջև բախումների և պաշտոնական կառույցների կողմից տեղաշարժի սահմանափակման պատճառով:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան