4 րոպեի ընթերցում
2025 թվականին ՀՀ պետական բյուջեից Գեղարքունիքի մարզին 37 ծրագրով հատկացվել է 21 միլիարդ 220 միլիոն 771, 2 հազար դրամ, որից 2025 թվականի դեկտեմբերի 26-ի դրությամբ փաստացի ծախսվել է 20 միլիարդ 912 միլիոն 664,4 հազար դրամ կամ կատարողականը կազմել է 98,5 տոկոս։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը, «Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» ծրագրով մարզին հատկացվել է 127 միլիոն դրամ, որից փաստացի ծախսվել է 123,2 միլիոն դրամ։
«ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում ենթակառուցվածքների զարգացման նպատակով» ծրագրով մարզին հատկացվել է 7 միլիարդ 289 միլիոն 71,9 հազար դրամ, որից փաստացի ֆինանսավորվել է 7 միլիարդ 222 միլիոն 708,8 հազար դրամ կամ կատարողականը կազմել է 99,1 տոկոս։
«Առաջնահերթ անհետաձգելի ծրագրերի» իրականացման համար հատկացվել է 56 միլիոն 452,8 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 44 միլիոն 830,2 հազար դրամ կամ կատարողականը կազմել է 79,4 տոկոս։
«Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրով» հատկացվել է 143 միլիոն 106,6 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 140 միլիոն 521,8 հազար դրամ կամ կատարողականը կազմել է 98,2 տոկոս։
«Հանրակրթական 3 մակարդակների ծրագրերով» հատկացվել է 10 միլիարդ 344 միլիոն 638,9 հազար դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է։
«Ուսուցիչների կամավոր ատեստավորում» ծրագրով նախատեսված 616 միլիոն 930 հազար դրամի դիմաց փաստացի վճարվել է 616 միլիոն 750,6 հազար դրամ։ Հանրակրթական ուսումնական հաստատություններում նախադպրոցական կրթություն իրականացնելու համար հատկացվել է 186 միլիոն 411 հազար դրամ։
«Համայնքներում սոցիալական խմբի 1-5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության ապահովվում» ծրագրով նախատեսված 177 միլիոն 942,6 հազար դրամից փաստացի ծախսվել է 82 միլիոն 339․4 հազար դրամ։
«Պետական հիմնարկների աշխատողներին սոցիալական փաթեթից օգտվողներին հատուցում» ծրագրով նախատեսվել է 321 միլիոն 624 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 306 միլիոն 452,1 հազար դրամ:
«Կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավվում, հիմնանորոգում» ծրագրով նախատեսված 285 միլիոն 102,2 հազար դրամն ամբողջությամբ ծախսվել է։
Մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման, անվտանգ երթևեկության ծառայություններ իրականացնելու համար նախատեսվել է 310 միլիոն 696,8 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 217 միլիոն 864,2 հազար դրամ։
«2024 և 2025 թվականներին տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցում» ծրագրով մարզին հատկացվել է 67 միլիոն 289 հազար դրամ, որն ամբողջությամբ տրամադրվել է համայնքներին։