Մարզեր

ՀՀ պետբյուջեից Գեղարքունիքին 2025-ին հատկացվել է 21 միլիարդ 220 միլիոն 771, 2 հազար դրամ

4 րոպեի ընթերցում

ՀՀ պետբյուջեից Գեղարքունիքին 2025-ին հատկացվել է 21 միլիարդ 220 միլիոն 771, 2 հազար դրամ

2025 թվականին ՀՀ պետական բյուջեից Գեղարքունիքի մարզին 37 ծրագրով հատկացվել է 21 միլիարդ 220 միլիոն 771, 2 հազար  դրամ, որից 2025 թվականի դեկտեմբերի 26-ի  դրությամբ փաստացի ծախսվել է 20 միլիարդ  912 միլիոն  664,4 հազար  դրամ կամ կատարողականը կազմել է 98,5 տոկոս։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը, «Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» ծրագրով մարզին հատկացվել է 127 միլիոն  դրամ, որից փաստացի ծախսվել է 123,2 միլիոն դրամ։

«ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում ենթակառուցվածքների զարգացման նպատակով» ծրագրով մարզին հատկացվել է 7 միլիարդ  289 միլիոն  71,9 հազար դրամ, որից փաստացի ֆինանսավորվել է  7 միլիարդ 222 միլիոն  708,8 հազար դրամ   կամ կատարողականը կազմել է 99,1 տոկոս։

«Առաջնահերթ անհետաձգելի ծրագրերի» իրականացման համար հատկացվել է 56 միլիոն  452,8 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 44 միլիոն 830,2 հազար դրամ կամ կատարողականը կազմել է 79,4 տոկոս։

«Առաջնահերթ լուծում պահանջող ծրագրով» հատկացվել է 143 միլիոն 106,6 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 140 միլիոն 521,8 հազար դրամ կամ կատարողականը կազմել է 98,2 տոկոս։

«Հանրակրթական 3 մակարդակների ծրագրերով» հատկացվել է 10 միլիարդ 344 միլիոն  638,9 հազար  դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է։

«Ուսուցիչների կամավոր ատեստավորում» ծրագրով նախատեսված 616 միլիոն 930 հազար  դրամի դիմաց փաստացի վճարվել է 616 միլիոն 750,6 հազար դրամ։ Հանրակրթական ուսումնական հաստատություններում նախադպրոցական կրթություն իրականացնելու համար հատկացվել է 186 միլիոն  411 հազար  դրամ։

«Համայնքներում սոցիալական խմբի 1-5 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության ապահովվում» ծրագրով նախատեսված 177 միլիոն  942,6 հազար  դրամից փաստացի ծախսվել է 82 միլիոն 339․4 հազար դրամ։ 

«Պետական հիմնարկների աշխատողներին սոցիալական փաթեթից օգտվողներին հատուցում» ծրագրով նախատեսվել է 321 միլիոն 624 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 306 միլիոն 452,1 հազար դրամ:

«Կրթական օբյեկտների շենքային պայմանների բարելավվում, հիմնանորոգում» ծրագրով նախատեսված 285 միլիոն 102,2 հազար դրամն ամբողջությամբ ծախսվել է։

Մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման, անվտանգ երթևեկության ծառայություններ իրականացնելու համար նախատեսվել է 310 միլիոն 696,8 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 217 միլիոն  864,2 հազար դրամ։

«2024 և 2025 թվականներին տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցում» ծրագրով մարզին հատկացվել է 67 միլիոն 289 հազար  դրամ, որն ամբողջությամբ տրամադրվել է համայնքներին։              

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում