Գեղարքունիքի համայնքների բյուջեների սեփական եկամուտները 2025-ին հավաքագրվել են 105,6 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները 2025 թվականին հավաքագրվել են 105,6 տոկոսով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը, 2025 թվականի դեկտեմբերի 26-ի դրությամբ պլանավորված 3 միլիարդ 797 միլիոն 837 հազար դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 4 միլիարդ 12 միլիոն  25,8 հազար դրամ, որը  2024 թվականի նկատմամբ ավելի է 455 միլիոն  748,3 հազար  դրամով:

Վարդենիս համայնքը սեփական եկամուտները կատարել է 108,6 տոկոսով կամ պլանավորված 671 միլիոն  554,9 հազար  դրամի դիմաց հավաքագրվել է 729 միլիոն 451,5 հազար դրամ։

Գավառ համայնքը սեփական եկամուտները հավաքագրել է 96,6 տոկոսով կամ պլանավորված 957 միլիոն 806,1 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 925 միլիոն  247 հազար դրամ։

Ճամբարակ համայնքը սեփական եկամուտները հավաքագրել է 111,8 տոկոսով կամ պլանավորված 323 միլիոն 94,3 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 361 միլիոն 172,9 հազար դրամ։

Մարտունի համայնքը սեփական եկամուտները հավաքագրել  է 108,2 տոկոսով կամ պլանավորված 1 միլիարդ 211 միլիոն 773,3 հազար  դրամի դիմաց հավաքագրվել է 1 միլիարդ  311 միլիոն 136,7 հազար  դրամ։

Սևան համայնքը սեփական եկամուտները հավաքագրել  է 108,1 տոկոսով կամ պլանավորված  633 միլիոն 608,4 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 685 միլիոն 17,8 հազար  դրամ։ 

2025 թվականին պետության կողմից Գեղարքունիքի մարզի համայնքներին հատկացված ֆինանսական համահարթեցման դոտացիան 2024 թվականի նկատմամբ աճել է 1 միլիարդ 400 միլիոն 287 հազար դրամով, որը կազմում է սեփական եկամուտների 37 տոկոսը։ Այն 2025 թվականին ամբողջությամբ վճարվել է։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը