Գեղարքունիքի համայնքների բյուջեների սեփական եկամուտները 2025-ին հավաքագրվել են 105,6 տոկոսով
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները 2025 թվականին հավաքագրվել են 105,6 տոկոսով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը, 2025 թվականի դեկտեմբերի 26-ի դրությամբ պլանավորված 3 միլիարդ 797 միլիոն 837 հազար դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 4 միլիարդ 12 միլիոն 25,8 հազար դրամ, որը 2024 թվականի նկատմամբ ավելի է 455 միլիոն 748,3 հազար դրամով:
Վարդենիս համայնքը սեփական եկամուտները կատարել է 108,6 տոկոսով կամ պլանավորված 671 միլիոն 554,9 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 729 միլիոն 451,5 հազար դրամ։
Գավառ համայնքը սեփական եկամուտները հավաքագրել է 96,6 տոկոսով կամ պլանավորված 957 միլիոն 806,1 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 925 միլիոն 247 հազար դրամ։
Ճամբարակ համայնքը սեփական եկամուտները հավաքագրել է 111,8 տոկոսով կամ պլանավորված 323 միլիոն 94,3 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 361 միլիոն 172,9 հազար դրամ։
Մարտունի համայնքը սեփական եկամուտները հավաքագրել է 108,2 տոկոսով կամ պլանավորված 1 միլիարդ 211 միլիոն 773,3 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 1 միլիարդ 311 միլիոն 136,7 հազար դրամ։
Սևան համայնքը սեփական եկամուտները հավաքագրել է 108,1 տոկոսով կամ պլանավորված 633 միլիոն 608,4 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 685 միլիոն 17,8 հազար դրամ։
2025 թվականին պետության կողմից Գեղարքունիքի մարզի համայնքներին հատկացված ֆինանսական համահարթեցման դոտացիան 2024 թվականի նկատմամբ աճել է 1 միլիարդ 400 միլիոն 287 հազար դրամով, որը կազմում է սեփական եկամուտների 37 տոկոսը։ Այն 2025 թվականին ամբողջությամբ վճարվել է։