Մխչյանում պետական աջակցության ծրագրով հիմնվել է 3000մ² վարդի ջերմոց
1 րոպեի ընթերցում

Արարատի մարզի Մխչյան բնակավայրում փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրով հիմնվել է 3000մ² վարդի ջերմոց:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արարատի մարզի Մխչյան բնակավայրում փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրով հիմնվել է 3000մ² վարդի ջերմոց․ աջակցում ենք տնտեսվարողներին, ինչպես խոստացել էի»,- գրել է վարչապետը: