Հայաստան

Օձուն գյուղում բռնկված հրդեհը մարվել է

1 րոպեի ընթերցում

Օձուն գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 6-ին, ժամը 22։47-ին ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղում այրվում է անասնագոմ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքը։

Հրդեհը մեկուսացվել է հունվարի 7-ին, ժամը 00։04-ին, մարվել՝ 02։05-ին։ Այրվել տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ) և տանիքում կուտակած մոտ 150 հակ անասնակեր։

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում