Թրամփը կոչ է արել ամերիկյան նավթային ընկերություններին աշխատել Վենեսուելայում

3 րոպեի ընթերցում

Ամերիկյան նավթային ընկերությունները կարող են օգնել Վենեսուելայի նավթային ենթակառուցվածքների վերանորոգմանը և արդիականացմանը՝ ԱՄՆ-ի կառավարության կողմից սուբսիդիաների դիմաց։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ գաղափարը հնչեցրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա կարծում է, որ ամերիկյան ընկերությունները կարող են ավարտել Վենեսուելայում նավթի արդյունահանման ընդլայնման նախագիծը 18 ամսվա ընթացքում, սակայն նշել է, որ դրա համար կպահանջվի զգալի գումար։

«Այնուամենայնիվ, Վենեսուելա մտնող ընկերություններն այդ դեպքում կստանան փոխհատուցում Միացյալ Նահանգների կառավարությունից կամ ստացված եկամուտներից»,- հավելել է Թրամփը։

ԱՄՆ-ի նավթարդյունաբերության խաղացողներն իրենց հերթին դեռ զգուշավոր են Վենեսուելայի վերաբերյալ մեկնաբանությունների հարցում։ Ներդրողները վստահ են, որ կարող են ձեռք բերել և պահպանել տեղական նավթի պաշարների հասանելիությունը։ Փորձագետների կարծիքով՝ ամերիկացի խաղացողների մուտքը Վենեսուելա կխոչընդոտվի ինչպես տեղական ենթակառուցվածքների բացակայության կամ վատթարացման, այնպես էլ երկրի քաղաքական ապագայի վերաբերյալ անորոշության պատճառով։

Ավելին, Վենեսուելայում ամերիկյան նման ներկայության իրավական հիմքը և Վաշինգտոնի երկարաժամկետ քաղաքականությունը տվյալ ոլորտում ԱՄՆ-ի ռազմական գործողությունից հետո մնում են անորոշ։

ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերը հունվարի 3-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մտել էին Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։

Նիկոլաս Մադուրոն և նրա կինը պահվում են Բրուքլինի հետաքննական մեկուսարանում։ Նրան մեղադրանք է առաջադրվել թմրանյութեր և զենք պահելու հոդվածներով։

Մադուրոն և նրա կինը մեղադրվում են թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբավորում ղեկավարելու, նարկոահաբեկչության, ԱՄՆ-ի կոկաինի ներմուծման և զենքի հետ կապված դավադրության մեջ։ Մեղադրանքներ են առաջադրել նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Մադուրոյի որդու նկատմամբ, որն այս պահին ազատության մեջ է։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կարակասում ԱՄՆ-ի հատուկջոկատայինների իրականացրած օպերացիայից ու Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես կկառավարի Վենեսուելան, մինչև այդ երկրում կհաստատվի ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն։ Թրամփը հայտարարել է նաև Վենեսուելայի նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։

Վենեսուելայի Գերագույն դատարանի որոշմամբ՝ երկրի նախագահի լիազորությունները ժամանակավորապես փոխանցվել են Դելսի Ռոդրիգեսին։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ