Մերձավոր Արևելք

Իսրայելը վերսկսել է հարվածները Լիբանանի հարավում գտնվող թիրախների ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Իսրայելը վերսկսել է հարվածները Լիբանանի հարավում գտնվող թիրախների ուղղությամբ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի քանի շրջանների, այդ թվում՝ երկրի՝ մեծությամբ երրորդ քաղաքում՝ Սիդոնում գտնվող թիրախներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը։

Տեղի ունեցած հարվածներից մեկը հողին է հավասարեցրել Սիդոն ափամերձ քաղաքում գտնվող եռահարկ շենքը։ Հարվածը հասցվել է Լիբանանի բանակի հրամանատարի՝ Կառավարությանը «Հեզբոլլահ» շարժման զինաթափման մասին զեկույցից ընդամենը մի քանի օր առաջ։

«Շենքը գտնվում էր աշխույժ առևտրային թաղամասում, ներսում տեղակայված էին նաև մեքենաշինական արհեստանոցներ: Տեղի բնակիչների խոսքով՝ այն անմարդաբնակ էր: Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել, սակայն առնվազն մեկ մարդ վնասվածքներով հոսպիտալացվել է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Փրկարարները հայտնում են, որ իրենց ստորաբաժանումները շարունակում են որոնողական աշխատանքները փլուզված շենքի տեղում և այլ տուժած տարածքներում: Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ հարվածներ են հասցվել ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա մի քանի զենքի պահեստների և ռազմական օբյեկտների, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի զենքի արտադրության օբյեկտներին՝ Լիբանանի հարավում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում