Կոլումբիայի նախագահը Թրամփի հայտարարությունից հետո հայտնել է զենք վերցնելու և հայրենիքը պաշտպանելու պատրաստակամության մասին

3 րոպեի ընթերցում

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ պատրաստ է զենք վերցնել իր հայրենիքը պաշտպանելու համար՝ վստահություն հայտնելով, որ երկրի ժողովուրդը կսատարի իրեն, եթե Միացյալ Նահանգները փորձի ձերբակալել իրեն, ինչպես արեց Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի դեպքում։

«Չնայած երբեք զինվոր չեմ եղել, ես գիտեմ, թե ինչ են պատերազմը և ընդհատակյա պայքարը։ Ես երդվել եմ այլևս երբեք զենք չվերցնել 1989 թվականի խաղաղության համաձայնագրից հետո, բայց հանուն իմ հայրենիքի ես կրկին զենք կվերցնեմ, թեպետ չեմ ցանկանում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, X-ի իր էջում գրել է Պետրոն, ով երիտասարդության տարիներին եղել է ձախակողմյան «Ապրիլի 19-ի շարժում» (M-19) կազմակերպության անդամ։

Նա նաև վստահություն է հայտնել, որ Կոլումբիայի ժողովուրդը պատրաստ է պաշտպանել իրեն։

«Ես ոչ ապօրինի եմ, ոչ էլ թմրանյութերի վաճառքով զբաղվող, ես որպես ակտիվ ունեմ միայն իմ ընտանեկան տունը, որի համար դեռ վճարում եմ իմ աշխատավարձով։ Իմ բանկային հաշվետվությունները հրապարակվել են։ Ոչ ոք չի կարող ասել, որ ես իմ աշխատավարձից ավելին եմ ծախսել։ Ես ագահ չեմ»,- ասել է նա։

Կոլումբիայի նախագահը տեղեկացրել է, որ հրամայել է աշխատանքից ազատել ոստիկանության հետախուզական ծառայությունից մի քանի գնդապետների՝ «ի վնաս պետության կեղծ տեղեկություններ փոխանցելու համար»։ «Հուսով եմ, որ [ԱՄՆ պետքարտուղար Մարկո] Ռուբիոն չի հավատում այս հորինվածքներին», - հավելել է Պետրոն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 4-ին լրագրողների հետ զրույցում չէր բացառել Կոլումբիայում թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի պատրվակով ռազմական գործողություն անցկացնելու հնարավորությունը։ «Կոլումբիան ևս շատ հիվանդ է, այն կառավարում է հիվանդ մարդ, որը սիրում է կոկաին արտադրել ու վաճառել այն Միացյալ Նահանգներին։ Եվ նա երկար չի շարունակելու դա անել»,- CNN-ի փոխանցմամբ, ասել էր Թրամփը։

Միացյալ Նահանգներ

Թրամփը չի բացառել Կոլումբիայում ևս գործողություն իրականացնելու հնարավորությունը

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե արդյոք դա ենթադրում է, որ ամերիկյան ռազմական ուժերը կարող են ապագայում գործողություն իրականացնել Կոլումբիայում՝ Թրամփն ասել է․ «Վատ չի հնչում»։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ