Միացյալ Նահանգներ

Նիկոլաս Մադուրոն այսօր Նյու Յորքում կկանգնի դատարանի առաջ

1 րոպեի ընթերցում

Նիկոլաս Մադուրոն այսօր Նյու Յորքում կկանգնի դատարանի առաջ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հունվարի 5-ին Նյու Յորքում առաջին անգամ կկանգնի դատարանի առաջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է CNN-ը։

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը պահվում են Բրուքլինի հետաքննական մեկուսարանում։ Նրան մեղադրանք է առաջադրվել թմրանյութեր և զենք պահելու հոդվածներով։

Մադուրոն և նրա կինը մեղադրվում են թմրանյութերի վաճառքով զբաղվող խմբավորում ղեկավարելու, նարկոահաբեկչության, ԱՄՆ կոկաինի ներմուծման և զենքի հետ կապված դավադրության մեջ։ Մեղադրանքներ են առաջադրել նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Մադուրոյի որդու նկատմամբ, որն այս պահին ազատության մեջ է։

ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը հունվարի 3-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մտել էին Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կարակասում ԱՄՆ հատուկջոկատայինների իրականացրած օպերացիայից ու Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես կկառավարի Վենեսուելան, մինչև այդ երկրում կհաստատվի ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն։ Թրամփը հայտարարել է նաև Վենեսուելայի նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում