Նորավան-Լծեն-Տաթև, Թթուջուր-Նավուր  ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են  կցորդով տրանսպորտային միջոցների համար

1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր

Լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Գանձաքար-Իծաքար ավտոճանապարհները:

Նորավան-Լծեն-Տաթև, Թթուջուր-Նավուր  ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար:

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն Русский