Վենեսուելայում հայտարարել են արտակարգ դրություն մտցնելու մասին

2 րոպեի ընթերցում

Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ռազմական գործողություններ է իրականացնում երկրի մայրաքաղաք Կարակասում, ինչպես նաև Միրանդա, Արագուա և Լա Գուաիրա նահանգներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վենեսուելայի ԱԳՆ-ն Թելեգրամ ալիքում տարածած հայտարարության մեջ ռազմական ագրեսիա է որակել ԱՄՆ գործողությունները՝ հավելելով, որ այն ՄԱԿ-ի Կանոնադրության կոպիտ խախտում է, մասնավորապես՝ դրա 1-ին և 2-րդ հոդվածների, որոնք ամրագրում են պետությունների ինքնիշխանության հարգումը, իրավական հավասարությունը և ուժի կիրառման արգելքը։

Նշվում է, որ այդ գործողությունը սպառնում է միջազգային խաղաղությանն ու կայունությանը, հատկապես Լատինական Ամերիկայում և Կարիբյան տարածաշրջանում, և լուրջ վտանգի տակ է դնում միլիոնավոր մարդկանց կյանքը։

Ըստ հայտարարության՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամանագրով երկրում արտակարգ դրություն է մտցվել՝ բնակչության իրավունքները պաշտպանելու, հանրապետական ինստիտուտների լիարժեք գործունեությունն ապահովելու և անհապաղ զինված պայքարի անցնելու համար։

Հունվարի 3-ին, Reuters-ը հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյային, հայտնում է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Վենեսուելայի տարածքում։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի տարածքում, այդ թվում՝ ռազմական օբյեկտներում, մի շարք պայթյուններ են որոտացել։ 

Հայերեն Русский

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք